Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ինչու°մն է հիրուդոթերապիայի արդյունավետությունը

Ինչու°մն է հիրուդոթերապիայի արդյունավետությունը

Ինչպե°ս է բուժում տզրուկը

Հիրուդոթերապիայի շատ պատկառելի տարիքից (ավելի քան երեք հազար տարի) ելնելով՝ մարդու օրգանիզմի վրա տզրուկների բուժական ազդեցությանը դժվար է կասկածել: Հիրուդոթերապիայի միջոցով մի շարք հիվանդությունների արդյունավետ բուժումը բացատրվում է ժամանակակից ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի տեսակետից:
Բուժական արդյունքը ստացվում է երեք ուղղության՝ ռեֆլեքսային, մեխանիկական և կենսաբանական ազդեցության շնորհիվ:

 

Ինչպե°ս է բուժում տզրուկը

 

Ռեֆլեքսային ազդեցություն
Տզրուկի խայթած տեղը միշտ համընկնում է կենսաբանորեն ակտիվ կետերին: Բժիշկը տզրուկին միայն

համապատասխան գոտի է ուղղորդում, իսկ հետո արդեն տզրուկն է որոշում իր կպչելու տեղը: Հենց այդ տեղն էլ համընկնում է հիվանդ օրգանի կամ համակարգի կենսաբանորեն ակտիվ կետին: Ըստ էության, սա նույն ասեղնաբուժությունն է, բայց արդեն «կենդանի» ասեղներով: Սակայն տզրուկն օրգանիզմի համար ասեղից ավելի արդյունավետ է. թքի հետ այն նաև ֆերմենտներ է արտազատում: Այսպիսով, այն նպաստում է օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմի գործարկմանը:

 

Մեխանիկական ազդեցություն

 Տզրուկների օգնությամբ բեռնաթափվում է տեղային արյան շրջանառությունը: Տզրուկը մազանոթային մակարդակով է «աշխատում»: Այսպիսով. լավանում է միկրոշրջանառությունը և հյուսվածքներում դիֆուզ (շարժուն) փոխանակությունը, վերանում է այտուցվածությունը:

 

Կենսաբանական ազդեցություն
Գլխավոր բուժական արդյունքը կայանում է ոչ թե արյուն հանելու հաշվին, այլ թքի հետ ավելի քան 100 կենսաբանորեն ակտիվ նյութեր օրգանիզմ ներմուծելու հաշվին: Դրանց՝ օրգանիզմի վրա բարենպաստ ազդեցության ուժը, իրոք, զարմանալի է: Ընդ որում, տզրուկի կողմից արտազատված նյութերը ոչ թե տեղային ազդեցություն ունեն, այլ ազդում են ողջ օրգան-համակարգի վրա և նպաստում դրա կարգավորմանը:
Կենսաբանորեն ակտիվ նյութերը, հայտնվելով արյան մեջ, մարդու օրգանիզմի վրա 30-ից ավելի բուժական ազդեցություն են ցուցաբերում, ինչպես,օրինակ.

 

  •  հակամակարդող (նվազեցնում են արյան մակարդումը),
  •  թրոմբոլիտիկ (լուծում են արդեն առկա թրոմբները),
  • հակաիշեմիկ (կարգավորում են հյուսվածքների և օրգանների արյան մատակարարումը),
  • հակահիպոտոքսիկ (օգնում են հազթահարել հյուսվածքների և օրգանների թթվածնային անբավարարությունը),
  • հակագերճնշումային (կարգավորում են արյան ճնշումը),Հիրուդո Մեդ բժշկական կենտրոնում
  • հակաբորբոքային,
  • հակաայտուցային,
  • ռեգեներացնող,
  • լիպոլիտիկ (ճեղքում են ճարպային կուտակումները),
  •  մանրէականգ (հակաբիոտիկի նման ազդում են բորբոքում առաջացնող միկրոօրգանիզմների վրա),
  • ցավազրկող (ինչպես տզրուկի կպնելու տեղում, այնպես էլ ողջ օրգանիզմի վրա),
  •  արյունականգ (հեմոստատիկ),
  •  կենսաէներգետիկ,
  •  իմունախթանիչ,
  • վերականգնող. միկրոշրջանառությունը, անոթների պատերի թափանցելիությունը, գրգիռների նյարդամկանային փոխանցումը և այլն:

 

Ո°ր հիվանդություններն են բուժվում տզրուկներով

Քիչ հիվանդություններ կան, որոնք տզրուկներով չեն բուժվում: Ընդ որում, այնտեղ, որտեղ դեղերն ու ֆիզիոթերապիան անզոր են, օգնում է հիրուդեթերապիան:
1.    Հիպերտոնիան, աթերոսկլերոզը, ստենոկարդիան, տարաբնույթ նեյրոցիրկուլյար դիստոնիաները նահանջում են այս որդերի առաջ: Տզրուկները ո՛չ միայն կարգավորում են զարկերակային արյան ճնշումը, ինչն արդիական է հիպերտոնիայի և դիստոնիայի ժամանակ, այլև կաթվածի և ինֆարկտի դեմ, որպես հզոր հակամակարդիչ, արդյունավետ կանխարգելիչ են: Տզրուկներն արդյունավետ են նաև շունտավորումից հետո:

 

2.    Թութք, վարիկոզ, տրոֆիկ խոցեր, թրոմբոֆլեբիտ. այստեղ ևս կօգնեն տզրուկները, կփրկեն վիրահատությունից՝ դրանց արտազատուքի թրոմբոլիտիկ, արյունը նոսրացնող ազդեցության շնորհիվ: Կլավանա արյան շրջանառությունը, այտուցները կպակասեն, թրոմբոզի առաջացման հավանականությունը կնվազի:

 

                  ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ

 


3.    Արգանդի քրոնիկ բորբոքային գործընթացներ, ձվարանների կիստաներ, արգանդի միոմա, վուլվովագինիտ, արգանդի վզիկի էրոզիաներ, էնդոմետրիոզ, դաշտանային ցիկլի և կլիմաքսի խանգարումներ, անպտղություն. այս բոլոր գինեկոլոգիական հիվանդությունների բուժման մեջ հիրուդոթերապիան ապացուցել է իր կարողությունը:

 

4.    Ցրուկներից չպետք է խուսափեն նաև տղամարդիկ. դրանք կօգնեն բուժել պրոստատիտը, շագանակագեղձի ադենոման, միզաքարային հիվանդությունը, պիելոնեֆրիտը և երիկամների այլ հիվանդություններ, ինչպես նաև երկրորդային անպտղությունը, որտեղ անզոր է դեղորայքային բուժումը:

 

5.   Ցելուլիտ, սպիներ, պատանեկան ակնե, դեմքի անառողջ գույն. այս խնդիրները ևս կարելի է լուծել տզրուկներով: Տզրուկներն իրենց թքի յուրահատուկ բաղադրության շնորհիվ մեծ հաջողություն ունեն նույնիսկ կոսմետոլոգիայում. չէ՞ որ մաշկի բջիջների մեջ թքի բաղադրիչների ակնթարթային անցումն ապահովում է դրա թարմացումը, ամրությունը և ճկունությունը, և արդյունքում՝ գեղեցկությունը

 

        ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Կոսմետոլոգիա ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Կոսմետոլոգիա

 

6.    Հիշողության լավացումը, աշխատունակության բարձրացումը, օրգանիզի էներգիայի վերականգնումն ու անքնության բուժումը հնարավոր կդառնա հիրուոդոթերապիայի արդյունքում::

 

7.    Կանգային երևույթների առաջացման մեծ հավանականություն ունեցող հիվանդների համար հիրուդոթերապիան ուղղակի անհրաժեշտություն է: Այս խնդրի առաջացմանը նպաստում են նստակյաց ապրելակերպը, մշտապես սթրեսներիի ենթարկվելը:

 

8.  Օստեոխոնդրոզներ, ռադիկուլիտներ, լյումբագո, ռևմատիզմ, միոզիտ, ռևմատոիդ արթրիտ, արթրոզ, միջողային սկավառակների ճողվածքներ, ոսկրերի և հոդերի վնասվածքաբանական ախտահարումներ. այս բոլոր հիվանդությունների ժամանակ անփոխարինելի օգնություն կցուցաբերեն տզրուկները՝ ցավազրկող, հակաբորբոքային, հակաայտուցային ազդեցությունների շնորհիվ:

 

                    ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Վարիկոզ

 

 9.  Տզրուկների կիրառումից նահաջում են դիաթեզը, պոդագրան, մաշկային հիվանդությունները՝ ֆուրունկոլոզը, պզուկները, փսորիազը, նեյրոդերմիտը, նույնիսկ կարմիր գայլախտը:

 

            ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլխացավի դեպքում ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլխացավի դեպքում

 

 10.   Ցելուլիտ և ճարպակալում ունեցող մարդկանց համար տզրուկները պարզապես անհրաժեշտություն են, քանի որ դրանց թքումգտնվող լիպոլիտիկ ֆերմենտները ո՛չ միայն մասնակցում են ճարպի քայքայմանը, այլև այս գործընթացում գլխավոր դերակատարում ունեն:

 

11.    Գլխացավերից, միգրենից, անքնությունից, գլխապտույտներից, նևրոզներից, թքային նյարդերի նևրիտից և նույնիսկ էպիլեպսիայից նույնպես փրկում են տզրուկները՝ լավացնելով միկրոշրջանառությունը և, հետևաբար, հյուսվածքների թթվածնային մատակարարումը:

 

12.    Անմասն չեն մնում՝ լեղաքարային հիվանդությունը, գաստրիտները, խոլեցիստիտները, պանկրեատիտը, ցիռոզը, փորկապությունը, կոլիտները, մարսողության հետ կապված այլ խնիդրները:

 

ՏԶՐՈՒԿԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ` Գլաուկոմա13.    Ո՛չ միայն գլաուկոման և աչքի բորբոքային հիվանդություններն են բուժվում հիրուդոթերապիայով, այլև՝ աչքերի վնասվածքները:

 

 14.    Սրանք ակտիվորեն պայքարում են էնդոկրին հիվանդությունների՝ դիաբետի և վահանաձև գեղձի հիվանդությունների դեմ:

 

15.    Կիրառվում են քիթ-կոկորդ-ականջ օրգանների կանգային երևույթների և բորբոքային հիվանդությունների (հայմորիտ, օտիտ), ինչպես նաև ստոմատոլոգիական հիվանդությունների՝ պարոդոնտոզի, ստոմատիտի, գինգիվիտի ժամանակ:

 

                         

 

16.    Լիարժեք պատկեր ստանալու համար վերոնշյալներին ավելացնենք, որ դրանք օգնում են օրգանիզմին արագ վերակագնվել նաև վնասվածքներից, հեմատոմաներից և կոտրվածքներից հետո, որը կայանում է ցավազրկման և այտուցվածության նվազեցման մեջ:

 

Ու՞մ են հակացաուցված տզրուկները.

  •  հղիներին (վերապահումներով),
  •   կայուն հիպոտոնիկներին,
  •  հեմոֆիլիայով հիվանդներին,
  •  անեմիայի ծանր աստիճանի ժամանակ,
  •  անհատական անհանդուրժողականության դեպքում:

 

Տզրուկաբուժության կուրս անցնելու համար կարող եք զանգահարել մեր հեռախոսահամարով:

ՀԻՐՈՒԴՈ ՄԵԴ  բժշկական կենտրոն

Հասցե Դավթաշեն, Տ․ Պետրոսյան փող․ 42/2

Հեռախոս

 +374 10 37 06 06
Բջջ. հեռախոս  +374 91 37 06 06
Կայք

www.hirudomed.am

 

Սկզբնաղբյուր. hirudomed.am
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ